Միացյալ Նահանգներն առաջարկել է հանդիպման ձևաչափ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Եվրոպայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ հնարավոր խաղաղ բանակցությունների շրջանակում՝ հայտնել է ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ նման հանդիպումը հնարավոր կլինի միայն ՈՒկրաինայի և ԱՄՆ-ի միջև արդեն իսկ կայացած բանակցությունների արդյունքները վերլուծելուց հետո։               
 

Պուտինը հայտարարել է Ռուսաստանի ներքին անվտանգության համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման կարևորությունը

Պուտինը հայտարարել է Ռուսաստանի ներքին անվտանգության համար Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման կարևորությունը
21.11.2020 | 14:41

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է ՌԴ ներքին անվտանգության համար Լեռնային Ղարաբաղում հակամարտության լուծման կարևորությունը:


«Մեզ համար, Ռուսաստանի համար այս կարգի բախումները և դրանց կարգավորումն առանձնահատուկ կարևորություն ունեն, մեզ համար դրանք դատարկ խոսքեր չեն՝ հաշվի առնելով, որ միլիոնավոր հայեր և ադրբեջանցիներ ապրում են Ռուսաստանում», - ասել է պետության ղեկավարն ուրբաթ Ռուսաստանի խաղաղապահ առաքելության նիստում: Պուտինը նշել է, որ Ռուսաստանը, Ադրբեջանը և Հայաստանը «դարավոր կապեր ունեն»: «Սա մեզ համար ունի նաև ներքաղաքական արժեք և շատ հետաքրքիր է ներքին անվտանգության ապահովման տեսանկյունից, քաղաքականության տեսանկյունից», - ասել է նա:

Դիտվել է՝ 1375

Մեկնաբանություններ